Տղամարդը մի քանի տարի մահացու հիվանդ է ձեւացել եւ օրական 20 հաբ վիտամին ընդունել ընկերուհուն կորցնելու վախից

17:02   15 օգոստոսի, 2020

Մեծ Բրիտանիայից 38-ամյա Քեւին Բեվիսը 3 տարի մահացու հիվանդ է ձեւացել եւ օրական 20 հաբ վիտամին ընդունել իր 50-ամյա ընկերուհուն՝ Քարեն Գրեգորիին կորցնելու վախից, գրում է Daily Mail-ը:

Նշվում է, որ Գրեգորին ցանկացել է հեռանալ նրանից, քանի որ պարզել է, որ նա սվինգեր է:

Տղամարդը խաբել է, որ իրեն մնացել է ապրելու 2 տարի, եւ կինը խղճացել է նրան:

Բեվիսը խաբել է նաեւ իր շրջապատին, եւ նրա ընկերուհու ընկերներն արդեն գումար էին հավաքել իր բուժման համար: 

Սակայն սուտը բացահայտնվել է, երբ Գրեգորին դիմել է ոստիկանություն այն պատճառով, որ Բեվիսը սկսել է ձեռք բարձրացնել նրա վրա: Տղամարդուն 18 ամսվա ազատազրկման են դատապարտել:

 Գրեգորին հայտնել է, որ բաժանումից նույնիսկ 6 ամիս անց նրան տանջում են մղձավանջները: 



© NEWS.am Medicine