Ճարպային մթերքներն ամենեւին էլ վնասակար չեն. իսպանացի սննդաբաններ

21:19   18 օգոստոսի, 2020

Ճարպային մթերքներից հրաժարվելու անհրաժեշտությունը նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել, պարզապես առասպել է, պնդում են իսպանացի սննդաբանները: Որոշ ճարպային մթերքներ նույնիսկ օգտակար են առողջության համար եւ պետք է ներառված լինեն ցանկացած մարդու սննդակարգում, նույնիսկ նրանց, ովքեր ցանկանում են նիհարել, պատմում է La Vanguardia թերթը:

Նատալյա Կալվեն առողջ ճարպային սննդի ցանկում ներառել է հավի ձուն, որի մեջ, բացի անհրաժեշտ ճարպերից, պարունակվում են նաեւ սպիտակուցներ եւ վիտամիններ: Նա նաեւ նշել է ընկույզների օգտակարությունը, որոնք խորհուրդ է տրվում օգտագործել նախաճաշին։

Սննդաբան Դանիել Ուրսուայի խոսքերով՝ ավոկադոն եւս մեկ օգտակար սնունդ է, որը պարունակում է սրտի համար անհրաժեշտ ճարպեր:

Սաղմոնը, չնայած ճարպի եւ կալորիականության բարձր պարունակությանը, նույնպես բարենպաստ ազդեցություն ունի սրտի աշխատանքի վրա, ասում է բժիշկ Նուրիա Մոնֆուլեդան:

Սննդաբանները հերքել են նաեւ բուսական կաթի օգտակարության եւ «սովորական» կաթի վնասակարության մասին առասպելները: Նրանց կարծիքով՝ մարդիկ իզուր են հրաժարվում կաթնային նըմպելիքներից՝ հօգուտ բանջարեղենայինի: Իրականում կաթնամթերքի կամ ձվի մեջ առկա են հագեցած ճարպեր, որոնք օգտակար են մարդու համար:

 



© NEWS.am Medicine