Ո՞ր մթերքներն են հարմար ձեռքի հետ ուտելու համար

16:45   25 օգոստոսի, 2020

Կատարյալ թեթեւ ուտեստը, որով կարելի է քաղցը հագեցնել սնունդի լիարժեք ընդունումների միջեւ, մեկ բաժակ յոգուրտն է կամ բանջարեղենն ու մրգերը։ Որպես ուտեստ հարմար են նաեւ չրերը։ Այսպիսի կարծիք է հայտնել Կրասնոդարի երկրամասի գլխավոր դիետոլոգ Լեյլա Քադիրովան, փոխանցում է «Ռոսիյսկայա գազետան»։

Մասնագետի կարծիքով՝ կարելի է ուտել նաեւ ընկույզներ, սակայն հարկավոր է հետեւել դրանց քանակին, քանի որ պարունակում են մեծ քանակությամբ կալորիա եւ ճարպեր։

«Խորհուրդ չեմ տալիս ամեն օր ընկույզ ուտել,- նշել է մասնագետը։ - Ավելի լավ է օրումեջ, բայց 30-40 գրամից ոչ ավելի»։

Կաթնամթերք ընտրելիս մասնագետը խորհուրդ է տալիս նախապատվություն տալ 3,2 տոկոսից ոչ ավելի յուղայնությամբ կաթին։ Թթվասերի յուղայնությունը 20 տոկոսը չպետք է գերազանցի, իսկ կաթնաշոռի յուղայնությունը՝ 5 տոկոսը։ Մասնագետը միաժամանակ խորհուրդ չի տալիս գործածել նաեւ ամբողջությամբ յուղազերծ մթերքներ։



© NEWS.am Medicine