Լավ տեսողությունը կախված է սրտի եւ անոթների առողջությունից. հետազոտություն

14:58   27 օգոստոսի, 2020

Աչքերի հիվանդությունների զարգացումը կարող է կապված լինել սրտանոթային համակարգի առողջության հետ: Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է American Journal of Medicine ամսագրում:

Տվյալ եզրակացությունը հիմքեր է տալիս ենթադրելու, որ սրտանոթային հիվանդությունները կանխելու համար տրվող ընդհանուր խորհուրդների պահպանման դեպքում կարելի է պահպանել նաեւ աչքերի առողջությունը:

Մինչեւ 40 տարեկան 6100 անձանց տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ առողջ ապրելակերպի պահպանումը դրական է ազդում սրտի եւ անոթների առողջության վրա, նվազեցնում է արիքային մակուլյար դեգեներացիայի, դիաբետիկ ռետինոպատիայի, կատարակտի եւ գլաուկոմայի զարգացման ռիսկը:

 



© NEWS.am Medicine