Ձիթապտղի ձեթը կարող է օգնել նվազեցնել զարկերակային ճնշումը. հետազոտություն

15:43   28 օգոստոսի, 2020

Ձիթապտղի ձեթը կարող է օգնել նվազեցնել զարկերակային ճնշումը: Այս մասին հայտնում են Լա Տրոբի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nutrients-ում:

Գիտնականները որոշել են ստուգել ձիթապտղի ձեթի կարդիոպաշպանիչ հատկությունները:

Պարզվել է, որ օրական 4 գդալ ձիթապտղի ձեթի կիրառումը կարող է նվազենցել կենտրոնական եւ պերիֆերիկ սիստոլոգիական զարկերակային ճնշումը 2,5 եւ 2 տոկոսով, համապատասխանաբար:

«Սառը մամլման ձիթապտղի ձեթը հարուստ է տարբեր ակտիվ միացություններով, օրինակ՝ պոլիֆենոլներով, որոնք ապացուցել են իրենց օգտակարությունը առողջության համար հակաբորբոքային եւ հակաօքսիդանտ հատկություններով»,-ասել է հետազոտության առաջատար հեղինակ Կատերինա Սարապիսը:  

 



© NEWS.am Medicine