Վիտամին C-ն կարող է օգնել կանխել մկանային զանգվածի կծկումը. հետազոտություն

21:19   28 օգոստոսի, 2020

Վիտամին C-ն կարող է օգնել կանխել մկանային զանգվածի կծկումը՝ պարզել են Արեւելյան Անգլիայի համալսարանի գիտնականները:

Ինչպես հայտնում է Medical Express-ը, գիտնականները պարզել են, որ տարեցները, ովքեր շատ են վիտամին C-ն օգտագործում, ունեն կմախքային մկանների մեծ զանգված:

Սովորաբար տարիքի հետ մկանային զանգվածը կրճատվում է, ինչը զգալիորեն նվազեցնում է կյանքի որակն ու մի շարք հիվանդությունների հանգեցնում: 50-ն անց մարդիկ ամեն տարի կորցնում են կմախքային մկանների մինչեւ 1 տոկոսը:

Վերլուծելով 42-82 տարեկան ավելի քան 13 000 մարդկանց տվյալները՝ գիտնականները եզրակացության են եկել, որ եթե մարդիկ սննդակարգում ներառեն վիտամին С, ապա նրանք պաշտպանված կլինեն վնասակար ազատ ռադիկալներից, որոնք ունակ են քայքայելու հյուսվածքն ու արագացնելու ծերացման պրոցեսը:  

 



© NEWS.am Medicine