Ո՞ր մրգերից ցանկալի է խուսափել, եթե դուք ունեք շաքարային դիաբետ

11:32   6 սեպտեմբերի, 2020

Շաքարային դիաբետի դեպքում մրգերի օգտագործումը չի արգելվում, սակայն չպետք է մոռանալ, որ դրանցում նույնպես կա շաքար, որը բարձրացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։ Ընդ որում՝ որոշ մրգեր ավելի վտանգավոր են, քան մյուսները։

Ո՞ր մրգերից է խորհուրդ տրվում խուսափել դիաբետի դեպքում։

Խաղող

Խաղողը հարուստ է մանրաթելերով, վիտամիններով եւ այլ սննդարար նյութերով, սակայն նաեւ պարունակում է մեծ քանակությամբ շաքար։ Խաղողի 85 գրամը կարող է պարունակել մինչեւ 15 գրամ ածխաջուր, ուստի դա կարող է արագորեն բարձրացնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։

Մանգո

Մանգոյի 100 գրամը պարունակում է շուրջ 14 գրամ շաքար․ դիաբետ ունեցող մարդու համար դա չափազանց շատ է։

Անանաս

Չնայած թարմ անանասի օգտագործումը դիաբետի դեպքում հակացուցված չէ՝ չափազանց մեծ քանակությունը կարող է հանգեցնել արյան մեջ շաքարի բարձրացմանը։

Ձմերուկ

Այդ մթերքի գլիկեմիկ ինդեքսը հավասար է 72-ի, իսկ կես բաժակի չափով մասնաբաժինը կարող է պարունակել շուրջ 5 գրամ ածխաջուր։ Դիաբետ ունեցող մարդկանց թույլատրվում է ձմերուկ օգտագործել միայն փոքր քանակությամբ։

Պապայա

Պապայայի գլիկեմիկ ինդեքսը միջինում կազմում է 59, բացի այդ, այդ միրգը հարուստ է ածխաջրեով եւ կալորիաներով։ Դիաբետի դեպքում կարելի է միայն չափավոր քանակությամբ օգտագործել այն արյան մեջ շաքարի մակարդակի զգալի բարձրացումից խուսափելու համար։

Մրգային հյութեր

Ցանկացած մրգային հյութից դիաբետի դեպքում խորհուրդ է տրվում խուսափել, քանի որ դրանք պարունակում են մանրաթելեր եւ նպաստում արյան մեջ գլյուկոզայի կտրուկ բարձրացմանը։



© NEWS.am Medicine