Աղիների քաղցկեղի անսպասելի ախտանշան․ արտաթորանքը խորտակվո՞ւմ է, թե՞ լողում

20:44   6 սեպտեմբերի, 2020

Աղիների քաղցկեղը շատ տարածված օնկոլոգիական հիվանդություն է, որի առաջին նախանշանները հաճախ աննկատ են։ Սակայն արտաթորանքի մեջ որոշ փոփոխություններ կարող են հուշել աղիների քաղցկեղի մասին նախքան այլ ախտանշանների ի հայտ գալը․ Մեծ Բրիտանիայի Taymount Clinic-ի մասնագետը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել, օրինակ, նրան, թե լողո՞ւմ է արդյոք արտաթորանքը, թե՞ խորտակվում։

Մասնագետների խոսքով, եթե աղիներն առողջ են, արտաթորանքը սովորաբար իջնում է հատակին, ինչպես ցանկացած ծանրություն։ Եթե արտաթորանքը սովորաբար լողում է ջրի մակերեսին, դա արդեն բժշկի այցելելու առիթ է։

Մասնագետների խոսքով՝ արտաթորանքը կարող է պատմել մարդու առողջական վիճակի մասին։ Երբ աղիների հետ խնդիրներ չկան, կղանքն ունի հարթ, փափուկ տեսք, որի մակերեսին կարող են լինել մի քանի ճաքեր։ Այդպիսի արտաթորանքը չի լողում ջրի մակերեսին։

Պետք է հիշել, որ մարդկանց մեծամասնության արտաթորանքը ժամանակ առ ժամանակ կարող է ձեռքբերել կառուցվածք, որի պատճառով դրա մասերը կարող են եւ չխորտակվել։ Սակայն եթե լողացող կղանքը դարձել է մշտական երեւույթ, դա կարող է լինել նախազգուշացնող նախանշան, որ կան խնդիր աղիների հետ․ ըստ ամենայնի՝ աղիները դադարել են հաղթահարել նյութափոխանակության սովորական գործառույթը, նախ, յուղերի եւ ճարպերի վերամշակումը, ինչը կարող է կապված լինել քաղցկեղի հետ։

Դեռ ավելին, կոլոռեկտալ քաղցկեղի առաջացնան դեպքում փոխվում է աղիների պարունակության հոտը։ Այն դառնում է ընդգծված տհաճ, սուր, ընդ որում՝ այդպիսի փոփոխությունը կրում է կայուն բնույթ։

Քաղցկեղի այլ հնարավոր տեսակներից մասնագետներն նշել են նաեւ կղանքի գույնը։ Նորմայում այն պետք է լինի շագանակագույն, իսկ մուգ կարմիր կամ սեւ երանգները կարող են լինել աղիքային տրակտում արյունահոսության նշան։



© NEWS.am Medicine