Գիտնականները իրական կաշվի եզակի անալոգ են մշակել

22:05   4 սեպտեմբերի, 2020

Մելբուրնի Թագավորական տեխնոլոգիական համալսարանի գիտնականները արհեստական ​​մաշկի նախատիպ են մշակել, որը զգայուն է ցավի, ջերմաստիճանի փոփոխության եւ ճնշման նկատմամբ:

Ինչպես հայտնում է Novosti Mail.RU-ն, գիտնականների մշակումն արձագանքում է նույն սկզբունքների համաձայն եւ նույն արագությամբ, ինչ եւ իրական մաշկը: Դրա շնորհիվ այն կարող է իսկական թռիչք դառնալ իմպլանտների եւ պրոթեզների զարգացման գործում: Չի բացառվում նաեւ արհեստական ​​կաշվի օգտագործումը ռոբոտաշինության մեջ նշում են մշակողները:

«Մաշկը մարմնի ամենազգայում օրգանն է, որը բազմաթիվ կարեւոր գործառույթներ ունի, այդ թվում` շրջակա միջավայրից ուղեղին ազդակներ ուղարկելը: Մենք աշխարհը զգում ենք մեր մաշկի միջոցով, սակայն ցավի հանդեպ մեր արձագանքն արտահայտվում է միայն որոշակի պահի, օրինակ` երբ շատ տաք կամ շատ սուր ինչ-որ բանի ենք դիպչում: Մինչ այժմ ոչ մի էլեկտրոնային տեխնոլոգիա ի վիճակի չէր իրատեսորեն նմանակել ընկալման այս գործընթացը: Մեր ստեղծած արհեստական ​​մաշկն անմիջապես արձագանքում է, երբ ճնշումը կամ ջերմաստիճանը հասնում է որոշակի շեմի»,- նշվում է զեկույցում:

Գիտնականների կողմից մշակած արհեստական ​​մաշկն էլեկտրոնային պատասխան է տալիսմեխանիկական ճնշմանը, ջերմաստիճանին եւ ցավին: Ընդ որում, այն կարող է տարբերել քորոցի թեթեւ, վերահսկվող հպումը եւ պատահական ծակոցը:

Համակարգը հիմնված է կենսահամատեղելի սիլիկոնի վրա, որն առաձգականություն, թափանցիկություն եւ ամրություն է հաղորդում: Արհեստական ​​մաշկը թաքցնում է ճնշման, ջերմաստիճանի եւ ցավի սենսորները, հագեցած է էլեկտրոնային հիշողության բջիջներով. տեղեկատվության պահպանման եւ մշակման էֆեկտ է ստեղծվում երկարաժամկետ հիշողության կազմում:



© NEWS.am Medicine