Դեպրեսիայի 5 ֆիզիոլոգիական ախտանիշ, որի մասին դուք գուցե չգիտեիք

15:14   5 սեպտեմբերի, 2020

Դեպրեսիան ազդում է ոչ միայն մարդու տրամադրության եւ հոգեկան վիճակի վրա, այլ` երբեմն նաեւ ֆիզիկական առողջության վրա:

Ի՞նչ ֆիզիոլոգիական ախտանիշներ կարող են վկայել դեպրեսիայի մասին:

Գլխացավեր

Մենք սովորաբար գլխացավերը վերագրում ենք հոգնածությանը կամ սթրեսին, բայց դրանք կարող են նաեւ դեպրեսիայի ախտանիշ լինել, հատկապես եթե դրանք պատահում են քրոնիկական հոգնածության, անտարբերության կամ անընդհատ դյուրագրգռության ֆոնին: «Դեպրեսիվ» գլխացավը, ըստ մասնագետների, հաճախ զգացվում է որպես բաբախող լարվածություն, հատկապես` հոնքերի շրջանում: Կանոնավոր առանց դեղատոմսի ցավազրկողները սովորաբար օգնում են ազատվել այս ցավից, բայց ժամանակի ընթացքում ցավը վերադառնում է:

Աչքերի հետ կապված խնդիրներ կամ տեսողության վատթարացում

Գերմանացի գիտնականները պարզել են, որ դեպրեսիայով տառապող մարդիկ ավելի վատ են տարբերում սեւ-սպիտակ պատկերները: Եթե ​​աշխարհը ձեզ համար մոխրագույն եւ ձանձրալի է թվում, եւ ձեր տեսողությունը վատացել է, միգուցե խնդիրը դեպրեսիայի մեջ է:

Մեջքի ցավ

Մեջքի ցավը կարող է կեցվածքի հետ կապված խնդիրների արդյունք լինել, բայց կարող է կապված լինել նաեւ դեպրեսիայի հետ, հատկապես, եթե դա դրսեւորվում է ոչ թե տանը, այլ, օրինակ, աշխատավայրում:

Որովայնի ցավ

Որովայնի ցավը եւ սպազմերը կարող են կապված լինել մարսողության խանգարման կամ ՆԴՀ-ի հետ: Սակայն գիտնականները պարզել են, որ ստամոքսի անհանգստությունը, փքվածությունը եւ նույնիսկ սպազմերը կարող են դեպրեսիայի նշան լինել: Մարսողական խնդիրները եւս կարող են վկայել դեպրեսիայի մասին. գիտնականները ապացուցել են, որ անհանգստությունն ու դեպրեսիան փոխկապակցված են աղեստամոսքային համակարգի գործունեության հետ:

Ցավային շեմի անկում

Եթե ​​չնչին քերծվածքները կամ կապտուկները ձեզ ուժեղ ցավ եւ անհանգստություն են պատճառում, ամենայն հավանականությամբ, ձեր ցավային շեմն ընկել է է: 2015-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դեպրեսիայի դեպքում ցավի նկատմամբ հանդուրժողականությունը հաճախ նվազում է:



© NEWS.am Medicine