Սրտի համար օգտակար 6 մթերք

16:39   7 սեպտեմբերի, 2020

Դիետոլոգ Ֆաթմա Բայսալ Յուսուֆը նշել է մի քանի մթերքներ, որոնք սրտի համար առավել օգտակար են։

Սխտոր

Պարզվում է՝ սիրտ-անոթային համակարգի համար ամենաօգտակար մթերքը սխտորն է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Դիետոլոգի խոսքով՝ այն դրական է ազդում անոթների վրա եւ նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Խորհուրդ է տրվում ամեն օր ուտել սխտորի մեկ պճեղ։

Ձուկ

Կարծիք կա, որ ձկան եւ ձկան յուղի կանոնավոր գործածումը խոչընդոտում է թրոմբների առաջացումը, իսկ դրա մեջ պարունակվող օմեգա-3 ճարպաթթուները մեծ հակաօքսիդանտային հատկություններ ունեն։ Մասնագետը խորհուրդ է տալիս գործածել գոլորշու վրա պատրաստած կամ գրիլ ձուկ։

Ընկուզեղեն

Հունական ընկույզը եւ պնդուկը օմեգա-3 ճարպաթթուներ եւ Е վիտամին են պարունակում, հայտնի են իրենց հակաօքսիդանտային հատկություններով, ինչպես նաեւ մագնիումի եւ բջջանյութի մեծ պարունակությամբ։ Դիետոլոգը խորհուրդ է տալիս շաբաթական մինչեւ 3 անգամ պնդուկի 6-7 եւ հունական ընկույզի 2-3 միջուկ ուտել։

Վուշի սերմեր

Վուշի սերմերը նույնպես սրտի համար օգտակար մթերք են համարվում, քանի որ նվազեցնում են սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Խորհուրդ է տրվում ամեն օր ուտել մեկ ճաշի գդալ թարմ աղացած սերմեր։

Հատիկավորների ալյուր

Վարսակի, տարեկանի հատիկավոր ցորենի ալյուրն առողջության համար օգտակար է համարվում դրանց մեջ В եւ Е վիտամինների պարունակության շնորհիվ։

Կանաչ թեյ

Կանաչ թեյը եւս մեկ օգտակար մթերք է, որը սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը նվազեցնում է պոլիֆենոլների պարունակության հաշվին, որոնք հակաօքսիդանտային հատկություններ ունեն։ Մասնագետը խորհուրդ է տալիս այս ըմպելիքով փոխարինել սեւ թեյը կամ սուրճը։

Մասնագետի խոսքով՝ սրտի եւ անոթների համար օգտակար են նաեւ կարմիր խաղողը, լոլիկը եւ ձմերուկը, որոնք նույնպես օժտված են հակաօքսիդանտային հատկություններով։



© NEWS.am Medicine