Ինչու՞ ցածր ածխաջրային դիետաներն արդյունավետ չեն բոլորի համար

18:10   8 սեպտեմբերի, 2020

Քաշի կորստի համար ցածր ածխաջրային դիետաների արդյունավետության մասին տեղեկություններն այսօր շատ են: Բայց իրականում ամեն ինչ հեռու է այդքան պարզ լինելուց. նման դիետաները, ինչպես պարզել են Գլազգոյի համալսարանի գիտնականները, ոչ բոլորին են օգնում: Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Scientific Reports գիտական ​​ամսագրում:

Գիտնականները հարցում են անցկացրել Մեծ Բրիտանիայում 723 մեծահասակների շրջանում են պարզել են, որոնք հետեւում կամ հետեւել են ածխաջրային դիետայի, իսկ մի մյուս մասը երբեք այն չի փորձել: Այս դիետային 4 հետեւողներից 3-ը հայտնել են, որ իրենց հաջողվել է կորցնել իրենց քաշի առնվազն 5 տոկոսը:

«Ցածր ածխաջրային դիետան կարող է քաշի կորստի տարբերակ լինել ճարպակալմամբ մարդկանց համար, եթե այն համապատասխանում է նրանց նախասիրություններին: Սակայն պրոֆեսիոնալ ​​ուղղորդման բացակայությունը կարող է մարդկանց որոշակի ռիսկերի ենթարկել: Կարեւոր է նախապես խորհրդակցել մասնագետի հետ»,- ասել է հետազոտության գլխավոր հեղինակ Չայտոնգ Չուրուանգսուկը:

Ըստ գիտնականների` չկա այնպիսի կախարդական դիետա, որը կհամապատասխանի բոլորին:

«Մարդիկ պետք է գտնեն ամենաքիչ քանակությամբ կալորիա օգտագործելու կոնկրետ իրենց ամենահարմար միջոցը: Ցածր ածխաջրային դիետաներն այժմ շատ տարածված են, սակայն դրանք ոչնչով ավելի լավը չեն, քան բարձր ածխաջրային դիետաները: Դրանց արդյունավետության էական ապացույց չկա»,- նշել է պրոֆեսոր Մայք Լինը:



© NEWS.am Medicine