Կորոնավիրուսը կարող է փոխանցվել ֆեկալ-բերանային ճանապարհով․ հետազոտություն

23:45   8 սեպտեմբերի, 2020

Նոր կորոնավիրուսը նաեւ ապաքինումից հետո կարող է ակտիվ մնալ եւ բազմանալ COVID-19-ով պացիենտների աղեստամոքսային տրակտում, նույնիսկ եթե այդ հիվանդները աղեստամոքսային տրակտի որեւէ ախտանիշ չեն ունեցել: Այս մասին հայտնում են Հոնկոնգի համալսարանի մասնագետները:

Ինչպես հայտնում է Xinhua-ն, 7 հիվանդների մոտ, կորոնավիրուսի վարակի ախտանիշների բացակայության պայմաններում, աղեստամոքսային տրակտում հայտնաբերվել է ակտիվ վիրուս: 3 պացիենտների մոտ աղեստամոքսային տրակտում ակտիվ վիրուսային բեռը պահպանվել է անալիզի համար վերցված շնչառական նմուշներից վիրուսի անհետացումից հետո մինչեւ 6 օր:

SARS-CoV-2-ով վարակման բարձր մակարդակ ունեցող պացիենտների աղիքային միկրոֆլորան բնութագրվել է պաթոգեն միկրոօրգանիզմների առատությամբ եւ օգտակար մանրէների կորստով, որոնք ունակ են կարճ շղթայական ճարպաթթուներ արտադրել:

Այս հետազոտության արդյունքները հիմք են տալիս ենթադրելու, որ հնարավոր է կորոնավիրուսի փոխանցման ֆեկալ-բերանային ճանապարհը:



© NEWS.am Medicine