Երիտասարդ կնոջ մոտ ուռուցք է հայտնաբերվել իր դեռ չծնված երեխայի շնորհիվ

14:00   10 սեպտեմբերի, 2020

Լոնդոնից 28-ամյա Ռեյչել Բեյլիի մոտ ուռուցք է հայտնաբերվել իր նորածին երեխայի շնորհիվ, հաղորդում է Mirror-ը:

Հղիության 21-րդ շաբաթում նրա մոտ արնահոսություն է սկսվել: Շտապ ՈւՁՀ են անցկացրել՝ երեխայի վիճակը ստուգելու համար:

Պարզվել է, որ երեխայի հետ ամեն ինչ նորմալ է, սակայն 6 սանտիմետրանոց ուռուցք է հայտնաբերվել հղի կնոջ երիկամի մեջ:

Նորածնին անվանել են Ֆինիքս: Նա կշռել է 1.9 կգ:

Ծննդաբերությունից 2 շաբաթ անց վերջապես կինը վիրահատվել է: Վիրաբույժներին հաջողվել է հեռացնել ուռուցքն ու պահպանել երիկամը: Ուռուցքը չի տարածվել, եւ հետագա քիմիաթերապիա եւ ռադիոթերապիա չի պահանջվել:

«Անկասկած, Ֆինիքսը փրկեց իմ կյանքը, քանի որ ուռուցքն աննկատէր մնացել: Ես երախտապարտ եմ նրան», - խոստովանել է Ռեյչելը:

 



© NEWS.am Medicine