Կարտոֆիլ եւ մակարոնեղեն կարելի է ուտել. մասնագետը հերքել է նիհարելու մասին տարածված առասպելները

20:56   13 սեպտեմբերի, 2020

Պնդումները, թե իբր նիհարելիս չի կարելի կարտոֆիլ, մակարոնեղեն, կարագ եւ սպիտակ բրինձ ուտել, ոչ այլ ինչ է, քան առասպել, ինչպես պնդում է սննդաբան եւ էնդոկրինոլոգ Ալբինա Կոմիսարովան: Սննդի վերաբերյալ տարածված մոլորությունների մասին գրառումը հրապարակվել է մասնագետի Instagram-հաշվում:

«Այն գաղափարը, որ որոշ սննդամթերքներից կարելի է գիրանալ, ինքնին ճիշտ չէ,- ասել է նա,- Գիրանում են շատ ուտելուց: Հարցը քանակի մեջ է»:

Նրա խոսքերով՝ որոշ սննդամթերքներ սխալմամբ վնասակար են համարվում: Այդ մթերքների թվում է կարտոֆիլը, որն արգելվում է ուտել դիետայի ժամանակ: 100 գրամ կարտոֆիլում կա ընդամենը մոտ 80 կալորիա, բացի այդ, այն հարուստ է կալիումով եւ վիտամին C-ով:

Մակարոնեղենը, ըստ մասնագետի, նույնպես արժանի չէ իր վատ համբավին: Փորձագետը խորհուրդ է տալիս մակարոնեղեն պատրաստել յուրաքանչյուր անձի համար ոչ ավելի, քան 50 գրամ չոր արտադրանքից եւ մատուցել այն ցածր յուղայնությամբ սոուսով եւ բանջարեղենով:

Նիհարող մարդիկ հաճախ բացառում են կարագը իրենց սննդակարգից: Բայց մասնագետը հիշեցրել է, որ 10 գրամ կարագի ամենօրյա նորման պարունակում է ընդամենը 75 կալորիա եւ չի վնասում կազմվածքին:

Սպիտակ բրնձից նույնպես մասնագետը խորհուրդ չի տալիս հրաժարվել: 100 գրամ խաշած բրնձի մեջ կա ընդամենը 130 կալորիա:



© NEWS.am Medicine