Ինչո՞ւ չարժե չափից ավելի հաճախակի լողանալ

13:50   14 սեպտեմբերի, 2020

Օրական մի քանի անգամ ցնցուղ ընդունելու սովորությունը, ընդ որում՝ օգտագործելով ցնցուղի գել կամ օճառ, մարդկանց համար վնասակար է (եթե նրանք չեն աշխատում ծանր եւ կեղտոտ արտադրության պայմաններում, որտեղ մարմինը հաճախակի լվանալն ուղղակի անհրաժեշտություն է)։ Այսպիսի կարծիք է հայտնել բժշկական գիտությունների թեկնածու, էնդոկրինոլոգ Զուհրա Պավլովան։

Նրա խոսքով՝ The Atlantic ամսագրում հետազոտություն էր հրապարակվել, որի արդյունքները ցույց են տվել, որ տաք ջուրը օճառի փրփուրի համակցությամբ մարմնի մակերեւույթից հեռացնում է մաշկային ճարպի շերտը, որը լրացուցիչ պաշտպանություն է ապահովում ախտածինների եւ ինֆեկցիաների թափանցումից։ Դրանից զրկվելով՝ մենք հիվանդությունների հանդեպ խոցելի ենք դառնում։

Դրանից բացի, մասնագետի խոսքով, մարմինը հաճախակի լվանալը կարող է նպաստել D3 վիտամինի դեֆիցիտին, քանի որ «մաշկը այն արտադրելու հնարավորություն չի ունենում՝ մշտապես լվացվելով տաք ջրով մի կույտ քիմիական նյութերի հետ միասին, որոնք պարունակվում են ցնցուղի համար միջոցներում»։

Մասնագետի խոսքով՝ եթե մարդը ցանկանում է ամեն ցնցուղ ընդունել, ցանկալի է դա անել գոնե առանց լվացող միջոցների օգտագործման։



© NEWS.am Medicine