«Ռոսպոտրեբնադզոր»-ը ջրի եւ սննդամթերքի մեջ կորոնավիրուսի գտնվելու 46 դեպք է հայտնաբերել  

13:18   15 սեպտեմբերի, 2020

«Ռոսպոտրեբնադզոր»-ը ջրի եւ սննդամթերքի մեջ կորոնավիրուսի գտնվելու 46 դեպք է հայտնաբերել: Այս մասին ասվում է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովայի պրեզենտացիայում, որը ցուցադրվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահության նիստի ժամանակ:

Iz.ru-ի հաղորդմամբ՝ մասնագետները 17 դրական նմուշ են հայտնաբերել մակերեսների մաքրման եւ 29 այլ իրերի վրա:

Պոպովայի խոսքով՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ը 8900 հետազոտություն է անցկացրել, որոնց ընթացքում ուսումնասիրել է նոր կորոնավիրուսի ցիրկուլյացիան շրջակա միջավայրում, բոլոր դեպքերում դրական արդյունքներ չեն հայտնաբերվել:

«Երբ հայտնվեց ՊՇՌ մեթոդը, մենք այն փորձարկեցինք ոչ միայն մարդու թեստավորման համար, այլ նաեւ շրջակա միջավայրում վիրուսի հայտնաբերման համար: ՌԴ 7 սուբյեկտներում ջրի եւ սննդամթերքի մեջ գրեթե 9000 հետազոտությունների ժամանակ որեւէ դրական գտածո չի հայտնաբերվել»,-ասել է նա:



© NEWS.am Medicine