Հնարավո՞ր է արդյոք բարձրացնել լիբիդոն` առանց տեստոստերոնի մակարդակի վրա ազդելու

23:29   15 սեպտեմբերի, 2020

Արական ուղեղի հյուսվածքի որոշակի հատվածներում կա մի տարր, որն ազդում է սեռական ցանկության վրա, պարզել են Հյուսիսարեւմտյան համալսարանի գիտնականները: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Endocrinology ամսագրում:

News-medical.net-ի փոխանցմամբ` խոսքն արոմատազ կոչվող ֆերմենտի մասին է, որն անդրոգենները վերածում է էստրոգենների: Այս ֆերմենտի հիմքում ընկած գենը կարգավորում է տղամարդկանց սեռական վարքը: Ուստի դրա վրա ազդող դեղամիջոցները կարող են կամ ակտիվացնել դրա ֆունկցիան, եթե տղամարդու լիբիդոն ցածր է, կամ ճնշել դրա գործառույթը հարկադրական սեռական ցանկության դեպքում: Ընդ որում, տեստոստերոնի մակարդակի վրա ազդելու կարիք չկա:

Գիտնականների խոսքով` ուղեղի մեջ տեստոստերոնի վերափոխումն էստրոգենի կարեւոր նշանակություն ունի տղամարդկանց լիարժեք սեռական ակտիվությունը կամ լիբիդոն պահպանելու համար: Այս գործընթացը վերահսկվում է արոմատազի միջոցով:

Փորձի շրջանակներում գիտնականները ընտրողաբար «անջատել են» արոմատազը կրծողների ուղեղում, եւ արդյունքում արու մկների սեռական ակտիվությունը նվազել է 50 տոկոսով, չնայած նրանց մոտ արյան մեջ տեստոստերոնի մակարդակն ավելի բարձր էր, քան` մյուս խմբի մկների:





© NEWS.am Medicine