Կարո՞ղ են արդյոք պաշտպանիչ դիմակները կորոնավիրուսի դեմ իմունիտետ ձեւավորել

19:38   15 սեպտեմբերի, 2020

Դիմակի կրումը նվազեցնում է վիրուսային մասնիկների դոզան, որոնց ազդեցությանը ենթարկվում էմարդը, եւ այն կարող է աշխատել պատվաստանյութի նման: Նման հիպոթեզ են առաջ քաշել Կալիֆոռնիական համալսարանի մասնագետները: 

The Mirror.co.uk-ի հաղորդմամբ՝ այդ հիպոթեզը ստուգելու համար կպահանջվեն հավելյալ հետազոտություններ, որոնք կհամեմատեն T-բջջային իմունիտետի ուժն ու կայունությունը:

Ինչպես նաեւ անհրաժեշտ է պարզել, թե արդյոք դա դանդաղեցնում է կորոնավիրուսի տարածումը առանց ախտանիշների վարակումների մեծ դեպքերով տարածաշրջաններում:  

 



© NEWS.am Medicine