Հաջորդ համավարակը կարող է կորոնավիրուսից ավելի սարսափելի լինել. գիտնականներ

12:35   16 սեպտեմբերի, 2020

Մարդկությունը շուտով կորոնավիրուսից ավելի կործանարար համավարակի կբախվի: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ Համաշխարհային բանկի կողմից ստեղծված Գլոբալ պատրաստվածության մոնիտորինգի խորհուրդը, փոխանցում է Science Alert-ը:

Մասնագետների կարծիքով` այս մասին է վկայում այն, որ, չնայած COVID-19-ի տարածումը զսպելու բոլոր ջանքերին, հասարակությունն անպատրաստ է մնում նման աղետներին` չնայած համաշխարհային բռնկումների անխուսափելիության մասին նախազգուշացումներին:

Lenta.ru-ի փոխանցմամբ` կազմակերպության զեկույցում նշվում է, որ երկրները չեն կարողանում դասեր քաղել կորոնավիրուսի դեմ պայքարից, օգտագործել բոլոր անհրաժեշտ ռեսուրսները եւ կատարել իրենց պարտավորությունները համաշխարհային հանրության առջեւ: Սա նշանակում է, որ հաջորդ համավարակը, որն անխուսափելի է, ավելի մահացու եւ կործանարար կլինի տնտեսության համար:

ԳՊՄԽ-ն, ըստ փորձագետների, մեկ տարի առաջ էր նախազգուշացրել համավարակին վատ պատրաստվածության մասին, եւ կրիտիկական իրավիճակը կանխելու համար ոչ մի գործողություն չէր ձեռնարկվել:



© NEWS.am Medicine