Ճապոնացի գիտնականներն արյան մեջ շաքարի մակարդակը չափող նոր թեստ են փորձարկել

15:18   16 սեպտեմբերի, 2020

Տոկիոյի համալսարանի գիտնականներն արյան մեջ շաքարի մակարդակը չափող նոր թեստ են փորձարկել, որի միջոցով կարելի է ախտորոշել նախադիաբետ, հաղորդում է Eurek Alert-ը:

Սարքն իրենից ներկայացնում է միկրոասեղներով սպեղանի, որը միացված է թղթային սենսորի հետ:

Մշակողները նշում են, որ այդ սպեղանին հնարվոր է օգտագործել նույնիսկ ինքնախտորոշման համար:

Միկրոասեղների ստացման համար գիտնականներն օգտագործել են պոլիմերի եւ աղի խառնուրդ: Արդյունքում ստացվել է էժան, մեկանգամյա օգտագործման եւ օգտագործման համար պարզ սարք:

Հետազոտական թիմը այն թեստավորել է գելի վրա, որի վրա լուծվել է գլյուկոզա: Գլյուկոզայի լուծույթը գելից ներթափանցել է միկրոասեղների վրա, որտեից՝ թղթային հիմքի եւ զգայուն շերտի վրա: Գլյուկոզայի կոնցենտրացիան գրանցվում է թղթի գույնի փոփոխության արդյունքում:

  



© NEWS.am Medicine