Ցրտերի սկսվելուն զուգահեռ՝ մասնագետները սպասում են կորոնավիրուսի երկրորդ ալիքին եւ հիվանդացության կտրուկ աճի։ Այս քննարկումների ֆոնին Express պարբերականը հրապարակել է COVID-19-ի նշանների ամբողջական ցանկը, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել։
Առողջապահության ազգային ծառայության (NHS) բրիտանացի բժիշկներն ի սկզբանե նշում էին երեք դասական նախազգուշացնող նշան․
Նրանց խոսքով՝ կորոնավիրուսային ինֆեկցիայով մարդը այս ախտանիշներից համենայնդեպս մեկն ունենում է։
Սակայն մյուս երկրների առողջապահության ծառայությունների պաշտոնական ղեկավարությունները ներկայացնում են ախտանիշների ավելի ընդլայնված ցուցակ։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնները (CDC), օրինակ, հայտնում են, որ COVID-19-ով մարդկանց մոտ գրանցվել է «ախտանիշների լայն սպեկտր»։ Գերատեսչությունը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել հետեւյալ հնարավոր նշաններին․
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր հերթին կարծում է, որ հատուկ ուշադրության են արժանի նաեւ այս ախտանիշները․
Իրենց մոտ թվարկված ախտանիշները նկատող մարդկանց հանձնարարվում է ինքնամեկուսացում պահպանել՝ աշխատանքի, դպրոց կամ հանրային վայրեր չգնալ, տաքսիից չօգտվել, ուտելիքի եւ դեղերի համար տանից դուրս չգալ, այցելուներին թույլ չտալ տուն մտնել։