Գիտնականներն առաջարկել են  արգանդի վզիկի քաղցկեղի նոր ախտորոշում եւ բուժում

23:20   16 սեպտեմբերի, 2020

Ազգային հետազոտական միջուկային «ՄԻՖԻ» համալսարանի եւ Ի.Մ. Սեչենովի անվան բժշկական համալսարանի գիտնականներն առաջարկել են  արգանդի վզիկի քաղցկեղի նոր ախտորոշում եւ բուժում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Սովորաբար արգանդի վզիկի քաղցկեղի ախտորոշման համար կատարվում է բիոպսիա, սակայն դա կարող է բացասական հետեւանքներ ունենալ, ներառյալ՝ արնահոսություն: Դրա փոխարեն մասնագետներն առաջարկում են ոչ ինվազիվ ֆլուրոսցենտային ախտորոշում: Պացիենտի արյան մեջ ներարկվում է լուսազգայուն նյութ, որը կուտակվում է քաղցկեղային բջիջներում: Այդ բջիջները կարելի է տեսնել հաջորդ ճառագայթման ժամանակ եւ ոչնչացնել դրանք:

Այդ մեթոդը հաջողությամբ փորձարկել են 10 պացիենտի վրա, որոնց մոտ հաստատվել են «լեյկոպլակիա» եւ «արգանդի վզիկի դիսպլազիա»:

Ֆոտոդինամիկ թերապիայի մեթոդը հեռանկարում կարելի է կատարելագործել՝ բուժման տակտիկան ժամանակին փոխելու համար:  



© NEWS.am Medicine