Բացասական էմոցիաներիով մարդիկ ավելի հաճախ են մահանում սրտի կաթվածից. հետազոտություն

23:34   17 սեպտեմբերի, 2020

Այն հիվանդները, ովքեր հաճախ են բացասական էմոցիաներ զգում եւ բնավորության այնպիսի գծեր ունեն, ինչպիսիք են հեգնանքը, ցինիզմը, դժգոհությունն ու դյուրագրգռությունը, ավելի հաճախ են մահանում սրտի կաթվածից: Այս անսպասելի եզրակացությանն են հանգել Նոքսվիլ քաղաքի Թենեսիի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները:

Ըստ Science Times-ի` հետազոտությանը մասնակցել է 2.321 մարդ, որոնց 68 տոկոսը տղամարդիկ էին: Նրանք բոլորը սրտի կաթված էին տարել: Նրանց միջին տարիքը 67 տարեկան էր:

Մասնագետները չափել են կամավորների թշնամանքի զգացողության մակարդակը, որը հաշվի է առնվում դրական եւ բացասական աֆեկտների հաճախականության եւ վարքի խանգարումների ախտորոշման համար: Գանահատականի համաձայն` մասնակիցների 57 տոկոսը հաճախ թշնամական վարք է դրսեւորել:

Պարզվել է, որ հաճախակի բացասական աֆեկտները կարող են կանխատեսել սրտի երկրորդ կաթվածը` անկախ սեռից, կրթությունից, ընտանեկան կարգավիճակից, հիպերտոնիայի եւ շաքարախտի առկայությունից, եւ նույնիսկ` անկախ հիվանդի ծխելու կամ չծխելու հանգամանքից: Բացի այդ, հեգնականությունը, ցինիզմը եւ այլ նմանատիպ հատկություններ բնորոշ են սուր կորոնար համախտանիշով հիվանդներին:

Սակայն դեռ ստույգ հայտնի չէ, թե կոնկրետ ինչպես է թշնամանքի զգացողության մակարդակն ազդում մարդու օրգանիզմի վրա, ընդգծում են փորձագետները:







© NEWS.am Medicine