Հաքերային հարձակումը հիվանդի մահվան պատճառ է դարձել

12:00   18 սեպտեմբերի, 2020

Դյուսելդորֆի համալսարանական հիվանդանոցի վրա հաքերային հարձակումը հիվանդներից մեկի մահվան պատճառ է դարձել: Այս մասին հայտնում է Associated Press-ը` վկայակոչելով գերմանական իշխանություններին:

Medportal.ru-ի փոխանցմամբ` հաքերները թույլ տեղ են գտել «լայնորեն տարածված ծրագրային ապահովման մեջ», եւ հարձակման արդյունքում հիվանդանոցի բոլոր տեղեկատվական համակարգերը սկսել են աստիճանաբար փչանալ:

Հիվանդանոցի աշխատակիցները ստիպված էին ժամանակավորապես արգելափակել հիվանդների տվյալների հասանելիությունը եւ չեղարկել բոլոր վիրահատությունները: Հիվանդներին սկսեցին տեղափոխել այլ բժշկական հաստատություններ, այդ թվում` հարեւան քաղաքներ:

Հիվանդներից մեկը գտնվում էր ծանր վիճակում: Նրա ախտորոշման մասին չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ նա շտապ վիրահատության կարիք ուներ: Նրան տեղափոխել էին 32 կիլոմետր հեռավորության վրա գտնվող մեկ այլ հիվանդանոց, սակայն բժիշկներին չէր հաջողվել փրկել նրա կյանքը:

Դատախազությունն այժմ հետաքննություն է անցկացնում, իսկ հաքերներին բանտարկություն է սպառնում` մարդասպանության համար:

Հիվանդանոցում հայտնել են, որ նրանք փողի պահանջ կամ սպառնալիքներ չեն ստացել: Սակայն Հյուսիսային Ռեյն-Վեստաֆալիա նահանգի արդարադատության նախարարն ասել է, որ հիվանդանոցի արգելափակված սերվերներից մեկում հայտնաբերվել է գրություն, որում հարձակվողները կոնկրետ գումար են շորթել Հենրիխ Հեյնեի համալսարանի ղեկավարությունից, որին մաս է բուժհաստատությունը:

Դյուսելդորֆի ոստիկանությանը հաջողվել է կապ հաստատել հաքերների հետ եւ հայտնել, որ իրենց գործողությունների պատճառով հիվանդների կյանքին վտանգ է սպառնում, ինչից հետո հանցագործները տվել են թվային բանալին` տվյալների ապաարգելափակման համար: Սակայն հաքերներին գտնել դեռ չի հաջողվել:



© NEWS.am Medicine