Երեխաների ծնունդը կարող է պաշտպանել ցրված սկլերոզից. հետազոտություն

22:09   18 սեպտեմբերի, 2020

Հղիությունը նվազեցնում է ցրված սկլերոզի զարգացման հավանականությունը, պարզել են Մոնաշի (Ավստրալիա) համալսարանի գիտնականները: Նրանց նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Neurology ամսագրում (JAMA Neurology):

Ըստ ՏԱՍՍ-ի` 70.000 հիվանդի մասնակցությամբ հետազոտությունը ցույց է տվել, որ հղիության ուշացումը կամ երեխա ունենալուց հրաժարվելը կարող է ուղղակիորեն ազդել ցրված սկլերոզով հիվանդանալու հաճախականության վրա որդեծնական տարիքի կանանց շրջանում:

Հետազոտության տվյալներով` հղիությունը կարող է 3.3-3.4 տարով հետաձգել ցրված սկլերոզի առաջին դրսեւորումները: Դա կարող է պայմանավորված լինել իմունային համակարգի գործունեության նվազմամբ, որը ցրված սկլերոզի դեպքում անոմալ ակտիվացման պատճառով խոցում է նյարդաթելերի թաղանթը: Հղիության ընթացքում իմունիտետը բնական կերպով ճնշվում է` դրանով իսկ նվազեցնելով ցրված սկլերոզի զարգացման հավանականությունը:



© NEWS.am Medicine