Մասնագետները լուծվող պոլիմերային մատրիցայի օգնությամբ փոքր անոթների եզակի պրոթեզներ են ստեղծել

23:38   18 սեպտեմբերի, 2020

Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի մասնագետները Պավլովի անվան պետական համալսարանի եւ բարձր մոլեկուլյար միացությունների ինստիտուտի գիտնականների հետ համատեղ լուծվող պոլիմերային մատրիցայի օգնությամբ փոքր անոթների եզակի պրոթեզներ են ստեղծել, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:

Ռուս գիտանակնները անոթ են ստեղծել, որն աճում է լուծվող պոլիմերային մատրիցայի հիմքի վրա: Դրա արդյունավետությունն ապացուցվել է կրծողների վրա փորձի օգնությամբ, որոնց որովայնի աորտայում մատրիցա իմպլանտատ են փոխպատվաստել: 16 ամսում մատրիցան լուծվել է, իսկ դրա տեղում ձեւավորվել է արհեստական անոթ, որն իր բնութագրերով նման է բնականին:

Մատրիցայի նյութը՝ պոլիկաթնաթթու: Իհարկե, լաբորատոր կենդանիների մոտ աորտայի անեւրիզմ է զարգացել, իսկ դա նշանակում է, որ այժմ պահանջվում է ամրապնդել մատրիցայի պատերը:  

 



© NEWS.am Medicine