Գիտնականները կորոնավիրուսով վարակվելու ռիսկը 5 անգամ նվազեցնելու միջոց են հայտնել

09:54   21 սեպտեմբերի, 2020

Ակնոց կրելը կարող է 5 անգամ նվազեցնել կորոնավիրուսով վարակման ռիսկը: Նման կարծիք են հայտնել են Նանչանգի համալսարանի չինացի գիտնականները, փոխանցում է «Իզվեստիա»-ն:

Նոր հետազոտության արդյունքները, որոնք ցույց են տալիս, որ ակնոց կրող մարդիկ շատ ավելի քիչ են վարակվում COVID-19-ով, հրապարակվել են JAMA Ophthalmology ամսագրում:

Գիտնականների կարծիքով` դա կարող է պայմանավորված լինել այն փաստով, որ ակնոց կրող մարդիկ ավելի քիչ են դիպչում իրենց աչքերին` դրանով իսկ նվազեցնելով աչքերի լորձաթաղանթի միջոցով վարակման հավանականությունը:

Վերջերս գիտնականները պարզել էին, որ աչքերի մեջ կա նաեւ ACE-2 ռեցեպտորը, որի միջոցով SARS-CoV-2 կորոնավիրուսը ներթափանցում է օրգանիզմի մեջ: Սա բացատրում է, թե ինչու վարակվածների 12 տոկոսի մոտ աչքերի կարմրություն կամ այտուցվածություն նկատվում:

Ըստ փորձագետների` կորոնավիրուսով վարակվածների շրջանում ակնոց կրող մարդիկ 5.4 անգամ ավելիքիչ են հանդիպել, քան` ընդհանուր բնակչության շրջանում, հաղորդում է «Գազետա»-ն: Գիտնականները կոչ են արել ոչ միայն ավելի հաճախ լվանալ ձեռքերը, այլեւ ավելի մեծ ուշադրություն դարձնել աչքերի պաշտպանությանը:




© NEWS.am Medicine