Էժան եւ առողջարար. Ի՞նչ մթերքներ ավելացնել սննդակարգի մեջ

17:33   21 սեպտեմբերի, 2020

Սոխն ամենաէժան, բայց միեւնույն ժամանակ օգտակար մթերքներից մեկն է, կարծում է սննդաբան Քրիստինա Անդերսոնը (Շվեդիա): Նրա խոսքերը մեջբերում է տեղական Svenska Dagbladet օրաթերթը:

Նրա խոսքով` սոխը հարուստ է օրգանիզմի համար անհրաժեշտ վիտամիններով, միկրոէլեմենտներով եւ հակաօքսիդիչներով, ինչն այն իսկապես առողջարար մթերք է դարձնում:

Երկրորդ տեղում կաղամբն է, որը, ինչպես համարվում է, նվազեցնում է քաղցկեղային ուռուցքների զարգացման ռիսկը: Սակայն ստամոքսի հետ կապված խնդիրների դեպքում խորհուրդ չի տրվում օգտագործել այն հում վիճակում:

Սննդաբանը նաեւ խորհուրդ է տալիս պարբերաբար գազար, ճակնդեղ եւ մաղադանոս: Խորհուրդ է տրվում նաեւ սննդակարգում ավելացնել հացահատիկային մթերքները, քանի որ այն նորմալացնում է շաքարի մակարդակն արյան մեջ եւ բարելավում մարսողությունը: Նա նաեւ հիշեցրել է կարտոֆիլի օգտակարության մասին, որը հագեցնում է օրգանիզմը եւ հարմար է գրեթե ցանկացած տեսակի սննդակարգին:




© NEWS.am Medicine