Ինչու է խորհուրդ տրվում հրաժարվել սպիտակ բրնձից

22:18   22 սեպտեմբերի, 2020

Բրինձը համարձակորեն կարելի է անվանել աշխարհում ամենատարածված խավարտներից մեկը: Սակայն ոչ բոլոր բրինձերն են օգտակար առողջության համար: Սպիտակ բրինձն, օրինակ, վերամշակման հետեւանքով կորցնում է իր սննդարար նյութերի մեծ մասը, այդ իսկ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս հրաժարվել դրանից՝ հօգուտ շատ ավելի առողջ գորշ բրնձի:

Ինչպես հայտնում է Food.news-ը՝ գորշ բրնձի մեջ պարունակվում են սպիտակուցներ, կարեւոր հանքային նյութեր եւ մեծ քանակությամբ բջջանյութ, ինչը օգտակար է աղիների աշխատանքի համար: Բացի այդ, գորշ բրինձը պարունակում է սելեն եւ շատ հակաօքսիդանտներ: Սա նշանակում է, որ այն կարող է նվազեցնել մարմնում բորբոքային պրոցեսների սրությունը:

Գորշ բրինձը սրտի համար նույնպես օգտակար է համարվում՝ սելենի եւ մագնեզիումի պարունակության շնորհիվ, որոնք կանխում են անոթներում խոլեստերինի կուտակումը: Իսկ խոլեստերինի մակարդակի բարձրացումը կապված է սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկի բարձրացման հետ:

Որոշ մասնագետներ կարծում են, որ գորշ բրնձի օգտագործումը սելենի եւ հակաօքսիդանտների պարունակության շնորհիվ կարող է նվազեցնել քաղցկեղի, այդ թվում՝ հաստ աղիքի եւ կրծքի քաղցկեղի առաջացման վտանգը։



© NEWS.am Medicine