6-ամյա երեխան մահացել է ուղեղ ուտող ամեոբայից, որը նրա օրգանիզմ է անցել ջրի միջոցով

12:32   28 սեպտեմբերի, 2020

ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում 6-ամյա Ջոզայա Մաքինթայերը մահացել է ուղեղ ուտող ամեոբայից, որը նրա օրգանիզմ է անցել ջրի միջոցով:

Ինչպես հայտնում է Mirror-ը, երեխայի մոտ հայտնաբերվել է Naegleria fowleri, որը հանգեցրել է մենինգոէնցեֆալիտի զարգացման: Երեխան մահացել է հիվանդանոցում սեպտեմբերի 8-ին:

Երեխայի մահից հետո տարածաշրջանքում հետազոտություններ են անցկացվել, եւ ամեոբան հայտնաբերվել է Հյուսթոնից ոչ հեռու գետերում եւ լճերում: Տեղի իշխանությունները բնակիչներին խնդրել են չխմել քաղաքային ջրմուղի խողովակների ջուր: 

Ամեոբային մենինգոէնցեֆալիտի զարգացման պատճառը Naegleria fowleri տեսակի ամեոբան է, որով կարելի է վարակվել կեղտոտ ջրում լողալիս: Ամեոբան քթի միջով ընկնում է հոտառության նյարդի մեջ, իսկ այնուհետեւ՝ գլխուղեղ, ախտահարելով նրա բջիջները: Ըստ վիճակագրության՝ Naegleria fowleri-ով վարակված մարդիկ 98 տոկոս դեպքերում մահանում են:

 



© NEWS.am Medicine