Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ քնի պակասից կամ դրա ցածր որակից

22:22   30 սեպտեմբերի, 2020

Միջին տարիքի եւ տարեց մարդկանց քնի խանգարումները մեծացնում են դեմենցիայի զարգացման ռիսկը: Այս մասին նախազգուշացնում են Պենսիլվանիայի համալսարանի բժշկական քոլեջի գիտնականները:

Ըստ ՏԱՍՍ-ի` հետազոտողները պարզել են, որ անքնությունը կամ օրական 6 ժամից պակաս քունը կայուն ճանաչողական խանգարումների կարող են հանգեցնել: Առանձին դեպքերում քնի պակասի ֆոնին կարող է դեմենցիա զարգանալ:

Լաբորատորիայում գիտնականները հետեւել են անքնություն ունեցող մարդկանց քնին, ովքեր օրական քնում էին առավելագույնը 6 ժամ: Պարզվել է, որ մարդկանց այս խմբում ճանաչողական խանգարումների զարգացման ռիսկը 2 անգամ ավել է, քան մնացածների մոտ:

Վիճակագրության համաձայն` մեծահասակների մոտ 10 տոկոսը քնի կայուն խանգարման, քնի անկարողության, գիշերը հաճախակի արթնացումների, մակերեսային քնի հետ են բախվում: Այս ամենն ուղեղին հնարավորություն չի տալիս հանգստանալ եւ մի շարք խնդիրների է հանգեցնում:

Բացի մտավոր պրոցեսների վրա բացասական ազդեցությունից, քնի ոչ ադեկվատ տեւողությունը եւ որակը, ինչպես ցույց են տվել ավելի վաղ անցկացված հետազոտությունները, սրտանոթային եւ էնդոկրին հիվանդություններ են առաջացնում, այդ թվում` շաքարային դիաբետ: Մեծանում է նաեւ դեպրեսիայի եւ այլ հոգեկան խանգարումների զարգացման ռիսկը:



© NEWS.am Medicine