Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ դաջվածքների պատճառով

23:45   30 սեպտեմբերի, 2020

Չնայած նրան, որ դաջվածքները գտնվում են մաշկի մակերեսի վրա, դրանք կարող են ջերմակարգավորման խախտում առաջացնել եւ բացասական ազդել առողջության վրա: Այս մասին զգուշացնում են Հարավային մեթոդիստական համալսարանի գիտնականները, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Որպես ապացույց նշվել են մեծ թվով դաջվածքներ ունեցող մարդկանց մասնակցությամբ փորձի արդյունքները: Նրանց բաժանել են հատուկ կոստյումներ, որոնք խթանում են բարձր ջերմազատումը, եւ հետեւել են նրանց մաշկի ռեակցիային: Պարզվել է, որ առանց դաջվածքի մաշկի հատվածները սովորական ռեակցիա են տվել ջերմաստիճանի փոփոխությանը, իսկ դաջվածքներով մաշկի հատվածները զգալիորեն քիչ են քրտնել, ինչը նշանակում է, որ դրանք վատ են սառեցվել: Բացի այդ, դաջվածքներով ծածկված մաշկի վար քրտինքն ավելի աղի է եղել:

Այդ ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ դաջվածքները խախտում են մաշկի սեկրեցիայի մեխանիզմները, ինչը կարող է համարվել «պետենցիալ երկարաժամկետ կլինիկական կողմնակի էֆեկտ»՝ ասվում է հետազոտության մեջ: 



© NEWS.am Medicine