Մնա տանը, Էրդողան. Հայ բժիշկները մասնակցում են "StayHomeErdogan" նախաձեռնությանը (ֆոտո)

11:00   1 հոկտեմբերի, 2020

Հայ բժիշկները մասնակցում են #StayHomeErdogan նախաձեռնությանը, որի նպատակն է ուշադրություն գրավել Էրդողանի ու Ալիեվի հանցավոր համաձայնության հետեւանքով՝ Արցախի Հանրապետության եւ Արցախի խաղաղ բնակչության վրա հարձակումների նկատմամբ:

Նախաձեռնությանը արդեն միացել են հայտնի կարդիովիրաբույժ Բագրատ Ալեքյանը, մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանը, սրտաբան Աննա Գեւորգյանը, սեքսոպաթոլոգ Անդրոնիս Ղարիբյանը եւ բազմաթիվ այլ մասնագետներ:

Բժիշկների հորդորի մեջ, մասնավորապես, ասվում է.

«Մենք` աշխարհի բժիշկներս այսօր առաջնագծում պայքարում ենք գլոբալ պանդեմիայի դեմ: Մենք պայքարում ենք բոլորիդ կյանքերի համար: Մենք պայքարում ենք ձեր կյանքերի համար առանց տարանջատելու ձեր ազգությունն ու կրոնը: Միևնույն ժամանակ ՄԱԿ-ի` պատերազմական իրավիճակները կանգնացնելու և խաղաղության ռեժիմ պահելու հորդորին ի հակառակ երկու դիկտատորներ` Էրդողանն ու Ալիեվը հանցավոր համաձայնության գալով հարձակում են գործել Արցախի Հանրապետության եւ Արցախի խաղաղ բնակչության վրա: Մինչ մենք փրկում ենք կյանքեր, ցինիկ հարձակումը սփռում է մահ եւ քաոս տարածաշրջանում: Սա մարդկությանը հարվածէ մեջքից: Մենք պահանջում ենք Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարությունից անհապաղ դադարեցնել ագրեսիան»:

Նախաձեռնության շրջանակում բժիշկները նկարահանվում են թղթի վրա տպված #StayHomeErdogan հեշթեգով, որը նշանակում է «Էրդողան, մնա տանը»:

 



© NEWS.am Medicine