Գիտնականները բնական միջոց են գտել կորոնավիրուսի դեմ

13:00   1 հոկտեմբերի, 2020

Բնական ֆերմենտ կատալազը կարող է ճնշել SARS-CoV-2 կորոնավիրուսի ռեպլիկացիան, ուստի այն տեսականորեն կարող է արդյունավետ լինել COVID-19-ի ախտանիշների դեմ: Այս եզրակացությանն են հանգել ԱՄՆ-ի եւ Չինաստանի գիտնականների միջազգային խումբը: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Advanced Materials ամսագրում:

Ինչպես փոխանցում է Lenta.ru-ը, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս ֆերմենտը հակաբորբոքային ազդեցություն ունի եւ կարող է կարգավորել ցիտոկինների արտադրությունը` ազդանշանային սպիտակուցային մոլեկուլների, որոնք սինթեզվում են լեյկոցիտների կողմից: Ցիտոկինները մասնակցում են իմունային պատասխանի մեջ, բայց եթե դրանք շատ են` ինչպես, օրինակ, ցիտոկինային փոթորկի ժամանակ, դրանք կարող են համակարգային մահացու բորբոքում հրահրել:

Կատալազան կարող է նաեւ պաշտպանել թոքերում ալվեոլների ներքին մակերեսը պատող բջիջները: Բացի այդ, փորձերը ցույց են տվել, որ կատալազը կարող է ճնշել SARS-CoV-2 վիրուսի ռեպլիկացիան ռեզուս-մակականեր մոտ` առանց օրգանիզմի վրա թունավոր ազդեցություն ունենալու:



© NEWS.am Medicine