Գիտնականները եզակի հակավիրուսային միջոց են մշակել

19:04   5 հոկտեմբերի, 2020

 Ուրալի դաշնային համալսարանի գիտնականները եզակի հակավիրուսային միջոց են մշակել: Այս մասին ասվում է  Analytical and Bioanalytical Chemistry ամսագրում:

Մասնագետների խոսքով՝ իրենց հաջողվել է մշակել հիբրիդային միացություններ, որոնք ունեն հակավիրուսային եւ հակաօքսիդանտ հատկություններ:

Այդ նյութը աշխարհում նմանատիպը չունի: Այն, մշակողների խոսքով, կօգնի վիրուսների դեմ եզակի դեղամիջոց ստեղծել:

Գիտնականների խոսքով՝  հեռանկարում կարելի է էապես թեթեւացնել վիրուսային հիվանդությունների թերապիան եւ կանխել բարդացումների առաջացումը:  

 



© NEWS.am Medicine