Վաղը կստեղծվի թեժ գիծ, որով հնարավոր կլինի պարզել վիրավորված զինծառայողների գտնվելու վայրը, վիճակը. Արսեն Թորոսյան

12:05   6 հոկտեմբերի, 2020

Վաղը կստեղծվի թեժ գիծ, որով հնարավոր կլինի պարզել վիրավորված զինծառայողների գտնվելու վայրը, վիճակը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ թեժ գծի հեռախոսահամարը, ինչպես նաեւ դրանից օգտվելու մասին մանրամասները կհայտարարվեն ավելի ուշ:

Նախարարի խոսքով՝ այս պահի դրությամբ բոլոր ճանաչված վիրավորները հիմնականում կարողանում են կապ հաստատել իրենց ծնողների հետ, եթե գիտակցության մեջ են:

«Շատ քիչ դեպքեր ենք ունենում, որ անճանաչելի վիրավորներ ենք ունենում, որ անգիտակից են լինում, եւ իրավիճակով պայմանավորված հայտնի չի լինում, թե նրանք որ զորամասից են, անուն-ազգանունը եւ այլն: Նրանց մասով ճանաչման պրոցեսը մի փոքր այլ է, որով կրկին մենք եւ մեր պաշտպանության նախարարության գործընկերները զբաղվում ենք»,- ասաց նախարարը:



© NEWS.am Medicine