Ինչ ռիսկեր է թաքցնում հանրահայտ ընդհատումներով սովը

09:54   7 հոկտեմբերի, 2020

Ընդհատումներով սովը, որն այսօր այդքան տարածված է, իրականում ավելի առողջ չէ, քան սննդի սովորական ռեժիմը: Ավելին, այդպիսի սովը կարող է հանգեցնել մկանների զանգվածի կորստի, նախազգուշացնում են Սան Ֆրանցիսկոյում Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները:

Ըստ Indiatimes հրատարակության, հետազոտողները համեմատել են մասնակիցների 2 խմբի, որոնցից մեկում կամավորները հետեւել են սովորական սննդակարգին (օրական 3 անգամ սնունդ՝ միջանկյալ թեթեւ ուտելով), իսկ մյուսում նրանք կերել են միայն կեսօրից մինչեւ երեկոյան 8-ը եւ այդ ընթացքում իրենց չեն սահմանափակել: 12 շաբաթ անց գիտնականները փորձարկվողների մոտ ճարպային զանգվածի, շաքարի եւ խոլեստերինի մակարդակի էական տարբերություն չեն հայտնաբերել:

Ընդ որում՝ սոված մնացող մարդկանց մոտ նկատվել է քաշի կորուստ, եւ այս նվազման 65%-ը բաժին է ընկել մկաններին: Սա շատ ավելին է, քան մկանների զանգվածի 20-30% նվազումը, որը նկատվում է կալորիաների սահմանափակմամբ սովորական դիետայի դեպքում:

Սա նշանակում է, որ ընդհատումներով սովը օգտակար չէ, եթե մարդիկ շարունակում են մեծ քանակությամբ կալորիաներ օգտագործել 8-ժամյա ժամանակահատվածի սահմաններում:



© NEWS.am Medicine