Որքա՞ն է ընտանի կենդանիներից կորոնավիրուսով վարակելու հավանականությունը

12:32   13 հոկտեմբերի, 2020

Ներկայումս չկան հավաստի փաստեր այն մասին, որ մարդը կարող է կորոնավիրուսով վարակվել կենդանիներից: Նման կարծիք է իր Telegram ալիքում հայտնել բժիշկ եւ հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը:

Ըստ նրա` մամուլում նկարագրված կենդանուց մարդու վարակման բոլոր դեպքերը փաստացի չեն ստուգվել եւ ապացուցված չեն: Ընդ որում, պետք է հիշել, որ կատուներն ու շները իսկապես կարող են վարակվել կորոնավիրուսով եւ ունեն մոտավորապես նույն ախտանիշները, ինչ եւ մարդիկ:

«Նրանք ունեն մոտավորապես նույն ախտանիշաբանությունը, ինչ եւ մենք` փռշտոց, ջերմություն, ախորժակի կորուստ: Եվ ոչ թե նրանք են մեզ վարակում, այլ մենք` նրանց»,- գրել է բժիշկը:

Ըստ նրա` խորհուրդ չի տրվում «մարդկային» դեղամիջոցներ օգտագործել ընտանի կենդանիների մոտ կորոնավիրուսը կանխելու համար, քանի որ այդ դեղամիջոցները նախատեսված են մարդու համար:




© NEWS.am Medicine