Ինչ հիվանդության մասին կարող է վկայել բերանի չորանալը

15:43   14 հոկտեմբերի, 2020

Բերանի չորանալը եւ կոկորդի վերին մասում այրոցքը կարող են լուրջ հիվանդությունների, այդ թվում՝ շաքարախտի ախտանիշներ լինել: Այս մասին ասել են Mayo Clinic-ի մասնագետները:

Ինչպես հայտնում է Express.co.uk-ը, շաքարախտի ժամանակ բերանի չորությունը արյան մեջ շաքարի բարձր մակարդակի պայմաններում թքի հոսքի նվազման հետեւանք է: Այդ հիվանդության մասին են վկայում նաեւ միզելու հաճախակի ցանկությունը, անհագ ծարավը կամ վերքերի երկար ապաքինվելը:

Բացի այդ, բերանի չորանալը կարող է կարիեսի կամ լնդերի հիվանդության նշան լինել:

Որոշ դեպքերում այս ախտանիշը կարող է առաջանալ ինչպես դեղորայքի ընդունման, այնպես էլ նյարդային վիճակի կամ ջրազրկման հետեւանքով։

 



© NEWS.am Medicine