Գիտնականները գրիպի եւ կորոնավիրուսի ժամանակ թոքերի վնասվածքների դեմ արդյունավետ միջոց են հայտնաբերել

20:06   14 հոկտեմբերի, 2020

Թոքերի մահացու վտանգավոր բորբոքումը, որը զարգանում է գրիպի եւ, հավանաբար, կորոնավիրուսի ժամանակ, հնարավոր է կանգնեցնել MG53 սպիտակուցի մեծ դեղաչափի օգնությամբ: Այս մասին ասվում է հետազոտության մեջ, որը հրապարակվել է American Journal of Respiratory and Critical Care Medicine-ում: 

Medical Express-ի հաղորդմամբ՝ այդ սպիտակուցը թույլ է տալիս խուսափել մահից՝ չնայած նրան, որ հենց վիուսի վրա այն չի ազդում:

Հետազոտությունը ցույց է տվել, որ MG53 գենից զուրկ եւ գրիպով վարակված մկների թոքերը վիրուսին արձագանքել են բորբոքմամբ: Դա նշանակում է, որ MG53-ը պաշտպանիչ դեր ունի իմունային համակարգի համար:

Հետազոտության ընթացքում գիտնականները H1N1 գրիպով վարակել են մկներին, կեսին ներկարկելով MG53 սպիտակուց: Ամենօրյա ռեժիմով 7 ներարկում է արվել՝ սկսած վարակումից հետո մեկ օր անց: Հսկողական խումբը քաշի լուրջ կորուստ է ունեցել եւ մահացել 9 օրվա ընթացքում: Միեւնույն ժամանակ, հիմնական խմբից մկների 92 տոկոսը կորցրել է շատ քիչ քաշ, մնացել ակտիվ եւ վերադարձել նույն քաշին 2 շաբաթ անց:

Այդ սպիտակուցը , գիտնականների խոսքով, ունի վնասված հյուսվածքը ճանաչելու ունակություն եւ մեծացնում է օրգանիզմում հակաբորբոքային մեխանիզմը: Սպիտակուցը նաեւ դանդաղեցնում է ավելորդ ակտիվ իմունային պատասխանը, որը կարող է մահվան հանգեցնել:  



© NEWS.am Medicine