Մաքուր ձեռքերի համաշխարհային օր․ Այսօր դա արդիական է, ինչպես երբեք

18:18   15 հոկտեմբերի, 2020

Ամեն տարի հոկտեմբերի 15-ին նշվում է Մաքուր ձեռքերի համաշխարհային օրը։ Այսօր ձեռքերը լվանալու կոչն արդիական է, ինչպես երբեք, քանի որ ձեռքերը լվանալը համարվում է կորոնավիրուսի վարակումը կանխարգելելու կարեւոր միջոցներից մեկը՝ դիմակների կրման եւ սոցիալական հեռավորության պահպանման հետ միասին։

Ձեռքերը օճառով պարբերաբար լվանալը 36 տոկոսով նվազեցնում է կորոնավիրուսով վարակվելու ռիսկը։ Ըստ «Ռոսպոտրեբնադզորի» հաշվետվության՝ ձեռքերն օճառով լվանալը ոչնչացնում է վիրուսի արտաքին թաղանթը եւ դրանով այն ապաակտիվացնում։

Ձեռքերը օճառով լվանալը օգնում է պաշտպանվել նաեւ բազմաթիվ այլ ինֆեկցիոն հիվանդություններից, ներառյալ՝ խոլերան, Էբոլա տենդը, ատիպիկ թոքաբորբը եւ Е հեպատիտը։ Ըստ եղած տեղեկությունների՝ ձեռքերը լվանալը 20 տոկոսով կրճատում է սուր շնչառական ինֆեկցիաների դեպքերի թիվը։

Մասնագետները հիշեցնում են, որ ձեռքերը պետք է լվանալ անհատական պաշտպանության միջոցների օգտագործումից առաջ եւ հետո, փողոցից տուն գալուց հետո, կերակուր պատրաստելուց եւ ուտելուց առաջ, հում մսին եւ ձկանը հպվելուց հետո, զուգարան հաճախելուց հետո, փռշտալուց հետո, հանրային վայրեր հաճախելուց հետո, հիվանդ մարդուն խնամելուց հետո, տակդիրը փոխելուց հետո, բնակարանը մաքրելուց հետո, կենդանիների հետ շփվելուց հետո, քնելուց առաջ։ Չի կարելի չլավացած ձեռքերով դեմքին հպվել ինֆեկցիայից խուսափելու համար։



© NEWS.am Medicine