Արյան խումբն ու կորոնավիրուսի ծանր ընթացքը. կա՞ արդյոք կապ

21:29   15 հոկտեմբերի, 2020

Արյան խումբը կարող է ազդել կորոնավիրուսով վարակման ռիսկի ու կորոնավիրուսի ծանր ընթացքի վրա, եւ այդ հիպոթեզը ավելի շատ ապացույցներ է ստանում:

Նոր հետազոտության համաձայն, որը հրապարակվել է Blood Advances ամսագրում, կորոնավիրուսով վարակված պացիենտների շրջանում քիչ տոկոս են կազմել O (առաջին) արյան խումբ ունեցողները եւ ավելի շատ տոկոս են կազմել A, B եւ AB արյան խումբ ունեցող մարդիկ:

Արդյունքներն ապացուցում են, որ A (երկրորդ), B (երրորդ) կամ AB (չորրորդ) արյուն խումբ ունեցողները կարող են ավելի շատ հակված լինել կորոնավիրուսով վարակմանը, քան O տիպի արյան խումբ ունեցողները:

Մեկ այլ հետազոտություն ներառել է 95 ծանր պացիենտների, որոնք հոսպիտալացվել են Կանադայում: Պարզվել է, որ A կամ AB արյան խմբեր ունեցող պացիենտներին ամենից հաճախ պահանջվել է թոքերի արհեստական օդափոխություն, ինչը թույլ է տվել ենթադրել, որ նրանց մոտ մեծ է եղել կորոնավիրուսից թոքերի վնասվածքների ռիսկը: Ավելին, պարզվել է, որ A եւ AB արյան խումբ ունեցող պացիենտներին պահանջվել է դիալիզ երիկամային անվաբարարության պատճառով:

Հեղինակների խոսքով՝ արդյունքները ցույց են տվել, որ A եւ AB արյան խմբեր ունեցող պացիենտները կարող են ունենալ օրգանական դիսֆունկցիայի բարձր ռիսկ, քան O կամ B արյան խմբեր ունեցողները:



© NEWS.am Medicine