Գիտնականները կենդանի կորոնավիրուս են հայտնաբերել սառեցված մթերքների վրա

13:08   19 հոկտեմբերի, 2020

Չինաստանում սառեցված մթերքների փաթեթավորման վրա կենդանի կորոնավիրուս է հայտնաբերվել: Ըստ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման չինական կենտրոնի կայքի (CDC)` սա առաջին լաբորատոր հաստատումն է, որ կորոնավիրուսը կարող է երկար մնալ փաթեթավորման վրա:

Կորոնավիրուսը հայտնաբերվել է ներմուծված սառեցված ձողաձկան վրա: Փորձագետների կարծիքով` մարդը կարող է վարակվել նման փաթեթավորման հետ շփման արդյունքում: Սակայն CDC-ում նշել են, որ սառեցված սննդամթերքի հետ շփման արդյունքում աշխարհում կորոնավիրուսով վարակի դեպքեր չեն եղել: Ամենայն հավանականությամբ, այսպիսի վարակման ռիսկն իրականում շատ ցածր է:

Փորձագետները, այնուամենայնիվ, խորհուրդ են տալիս մարդկանց, ովքեր աշխատում են սառեցված սննդամթերքի հետ, չդիպչել դրանց առանց պաշտպանիչ միջոցների: Պետք է հիշել նաեւ անվտանգության ընդհանուր կանոնների մասին. մի դիպչեք ձեր բերանին, քթին կամ աչքերին, քան դեռ չեք ախտահանել աշխատանքային հագուստը, որի վրա կարող է վիրուս լինել:



© NEWS.am Medicine