Գիտնականները պատմել են կորոնավիրուսից մահվան ռիսկը 2 եւ 6 անգամ մեծացնող գործոնների մասին

14:24   19 հոկտեմբերի, 2020

Երիկամների հիվանդությունները 2 անգամ մեծացնում են կորոնավիրուսից մահվան ռիսկը՝ պարզել են Լոնդոնի կայսերական քոլեջի գիտնականները:

The Telegraph-ի հաղորդմամբ՝ հետազոտության հեղինակները վերլուծել են 372 վարակվածների եւ հոսպիտալացվածների տվյալները: 216 պացիենտի մոտ եղել են երիկամային խնդիրներ, քրոնիկ կամ ձեռքբերովի վարակներ, որոնցից մահացել է 107-ը: Իսկ մնացած 156 վարակվածի մոտ որեւէ հիվանդություն չի եղել, նրանցից մահացել է 32-ը:

Իրենց հերթին, Լիվերպուլի համալարսանի գիտնականները պատմել են գործոնի մասին, որը 6 անգամ մեծացնում է կորոնավիրուսից մահվան ռիսկը: Խոսքը գրիպով, ապա կորոնավիրուսով վարակվելու մասին է:

Հետազոտության ընթացքում գիտնականները մկների մի մասին վարակել են կորոնավիրուսով, մյուս մասին՝ գրիպով, ապա կորոնավիրուսով: Երկրորդ խմբի կրծողների մոտ հիվանդությունն ավելի բարդ է ընթացել:

 

 



© NEWS.am Medicine