Ինչպե՞ս է կորոնավիրուսի պանդեմիան ազդում բուժաշխատողների հոգեկան առողջության վրա

23:20   19 հոկտեմբերի, 2020

Հոգեկան առողջության ի՞նչ խնդիրների հետ են բախվում բուժաշխատողները կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ: Հարցին պատասխանել են Արեւելյան Անգլիայի համալսարանի գիտնականները:

Նրանք վերլուծել են կորոնավիրուսի անցյալ պանդեմիաների, մասնավորապես՝ SARS-ի եւ MERS-ի ժամանակ պացիենտների բուժմանը մասնակցություն ունեցած բուժաշխատողների փորձը:

Պարզվել է, որ բուժաշխատողների գրեթե մեկ քառորդը (23,4%) հետտրավմատիկ սթրեսային խանգարման ախտանիշներ է ունեցել: Ավելին, բուժաշխատողների 11,9%-ը շարունակել է այդ ախտանիշները զգալ մեկ տարվա ընթացքում:

Մասնագետները նաեւ ուսումնասիրել են հոգեկան խանգարումների բարձր մակարդակների մասին տվյալներն ու հայտնաբերել, որ բուժաշխատողների մեկ երրորդի մոտ (34,1%) եղել են տագնապ կամ դեպրեսիա: 6 ամիս անց այդ ախտանիշները մնացել են  17,9%-ի մոտ: Հետաքրքիր է, որ մեկ տարի անց այդ թիվը աճել է մինչեւ 29,3%:

 

 



© NEWS.am Medicine