Կենդանիները կարող են կորոնավիրուսի առավել ագրեսիվ տարբերակների աղբյուր դառնալ. մասնագետ

17:12   19 հոկտեմբերի, 2020

Կորոնավիրուսի նոր, առավել ագրեսիվ տարբերակների աղբյուր կարող են դառնալ կենդանիները՝ պնդում է ՌԴ ՄՊՀ պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Ալեքսեյ Ագրանովսկին:

«Եթե ինչ-որ տեղ պետք է սպասել վիրուսի ագրեսիվ տարբերակներին, ապա, դա ամենայն հավանականությամբ, կենդանիների ռեզերվուարներն են…Մարդկային պոպուլյացիայում դա տեղի չի ունենա»,-ասել է մասնագետը:

Ura.ru-ի հաղորդմամբ՝  մասնագետի խոսքով՝ ագրեսիվ մուտացիաների հայտնվելու համար վիրուսի շատ կրողներ են պետք:  SARS-CoV-2-ի դեպքում բավարար չէ մարդկանց շրջանում վարակվածների թիվը, որպեսզի վիրուսը կարողանա զարգանալ առավել վտանգավոր ձեւով: Այդ զարգացմանը նաեւ կարող է նպաստել պատվաստանյութը:

Ագրանովսկու խոսքով՝ մարդկանց համար անցանկալի մուտացիաներ, իհարկե, հնարավոր են, սակայն իրականում քիչ հավանական են SARS-CoV-2-ի փոփոխության ցածր արագության պատճառով: 

 



© NEWS.am Medicine