Կորոնավիրուսը մարդու մաշկի վրա ավելի երկար է ապրում, քան ենթադրվում էր. գիտնականներ

17:38   20 հոկտեմբերի, 2020

Կորոնավիրուսը մարդու մաշկի վրա ակտիվ է մնում 9 ժամ: Համեմատության համար նշենք, որ գրիպի վիրուսը մարդու մաշկի վրա ապրում է շուրջ 1.8 ժամ, հայտնում են ճապոնացի հետազոտողները:

Գիտնականների կարծիքով` SARS-CoV-2-ի` մարդու մաշկի վրա նման կենսունակության այսպիսի երկար ժամանակահատվածը կարող է մեծացնել շփման փոխանցման ռիսկը` A տիպի գրիպի համեմատ, հայտնում է Medical Express-ը:

Հետազոտության շրջանակներում գիտնականները թիմն օգտագործել է դոնորներից վերցրած մաշկը մահվանից մոտ մեկ օր անց: SARS-CoV-2 կորոնավիրուսը եւ գրիպի վիրուսը տեղադրվել են այս մաշկի վրա` պարզելու համար, թե որքանով են դրանք կենսունակ: Ինչպես պարզվել է, կորոնավիրուսը մաշկի վրա մի քանի անգամ ավելի երկար է ապրում, քան գրիպի վիրուսը:

Գիտնականները պարզել են նաեւ, որ երկու վիրուսներն ապաակտիվացվում են 15 վայրկյանում` սովորական էթանոլի օգնությամբ, որն օգտագործվում է ձեռքի ախտահանման միջոցներում: Ուստի գիտնականները կողմ են հանդես գալիս ձեռքերը կանոնավոր եւ մանրակրկիտ լվանալու մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջարկություններին` կորոնավիրուսի տարածումը սահմանափակելու համար:



© NEWS.am Medicine