Տղամարդը 8 տարի զրկված է եղել խոսելու ունակությունից այն բանից հետո, երբ խեղդվել է մսի կտորից

12:43   21 հոկտեմբերի, 2020

2012 թվականին Ռիչարդը խեղդվել է մսի կտորից ու 8 տարի զրկվել քայլելու եւ նույնիսկ խոսելու ունակությունից, պատմում է dailymail.co.uk-ը:

Այդ դեպքը նկարագրվել է Cortex ամսագրում:

2012-ին, երբ Ռիչարդը 29 տարեկան էր, մսի կտորից խեղդվելով գլխուղեղի ծանր վնասվածք է ստացել:Նրա մոտ ակինետիկ մուտացիա է զարգացել՝ հոգեկան վիճակ, որի ժամանակ մարդիկ չեն կարողանում խոսել կամ քայլեր՝ չնայած ֆիզիկական հնարավորություն ունեն անելու այդ գործողությունները: Նման ախտորոշմամբ պացիենտները կարող են միայն բացել աչքերը:

Ռիչարդն այժմ 37 տարեկան է: Այն բանից հետո, երբ բժիշկները խոստովանել են, որ այլեւս ոչինչ չեն կարող անել նրա վիճակը լավացնելու համար, պացիենտի ընտանիքը համաձայնել է քնաբերի օգտագործմամբ փորձնական բուժման:

Դեղամիջոցն ընդունելուց ընդամենը 20 րոպե անց Ռիչարդը խնդրել է տեղաշարժել հաշմանդամի սայլակն ու սկսել է ճանաչել իր հարազատներին:   

Պացիենտն ասել է, որ ցանկանում է տեսնել հորն ու հայտնել է, որ երազում է ֆասթֆուդի մասին:

Բժիշկների խոսքով՝ Ռիչարդի գլխուղեղի մի մասն ամբողջությամբ անջատված է եղել սենսորային ակտվիության ծանրաբեռնվածության պատճառով: Քնաբերն օգնել է կանգնեցնել այդ ակտիվությունը գրեթե 2 ժամով, ինչը շնորհիվ Ռիչարդը կարողացել է կրկին քայլել եւ խոսել:

Հետազոտողները շարունակում են արդյունավետ միջոցներ փնտրել նման վնասվածքներով պացիենտներին բուժելու համար:   



© NEWS.am Medicine