Կորոնավիրուսով վարակված 47 պացիենտ միացված է ԹԱՕ սարքերին, 140-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

19:20   21 հոկտեմբերի, 2020

Հայաստանում կորոնավիրուսով վարակված 734 պացիենտի վիճակը գնահատվում է ծանր կամ ծայրահեղ ծանր: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից: 547 պացիենտ գտնվում է ծանր վիճակում, 140-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում, եւս 47 պացիենտ միացված է ԹԱՕ սարքերին:

Երկրում կորոնավիրուսով հիվանդացության մակարդակը շարունակում է աճել. վերջին մեկ օրում գրանցվել է վարակման 1836 նոր դեպք, ապաքինվել է 485 պացիենտ:

Ընդհանուր առմամբ Հայաստանում պանդեմիայի սկզբից գրանցվել է վարակման 68 530 եւ մահվան 1121 դեպք: Անցկացվել է 357 104 թեստավորում, որից 4340-ը՝ վերջին մեկ օրում:

Փաստացի բուժվում է 17 869 պացիենտ:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակման կանխարգելման համար անհրաժեշտ է հետեւել երեք պարզ կանոնի՝ դիմակ կրել, պարբերաբար լվանալ ձեռքերը կամ  ախտահանել առնվազն 60 տոկոսանոց սպիրտ պարունակող հակասեպտիկ միջոցով եւ պահպանել սոցիալական հեռավորություն։

 

 



© NEWS.am Medicine